ՄԱԿ-ը լրացուցիչ հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային

ՄԱԿ-ը լրացուցիչ հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը լրացուցիչ հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային, գրում է թուրքական Hurriyet-ը: Մասնավորապես, ՄԱԿ-ը 4 000 վրան և 50 000 ծածկոց է տրամադրել Վանից Էրզրում ժամանած փախստականներին:

7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: Մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Իսրայելը, թուրքական իշխանություններին իրենց օգնությունն են առաջարկել երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներում:

Այսօր Թուրքիայի հարավ-արևելքում` Իրաքի հետ սահմանի մոտ, ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել 5.4 մագնիտուդով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---