Քեթրին Էշթոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի հանդեպ, քանի որ այն կարևոր է ԵՄ համար![]() 27 հոկտեմբերի 2011 - 19:56 AMT PanARMENIAN.Net - «ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հարավային Կովկասի հանդեպ, քանի որ այն օբյեկտիվ պատճառներով շատ կարևոր է Եվրամիության համար»,- հայտնել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը, հաղորդում է ԱՊԱ-ն: Նա նշել է, որ Լեհաստանում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում Էշթոնը հանդիպումներ է ունեցել Հարավային Կովկասի երեք երկրների նախագահների հետ: «Նա ծրագրում է տարածաշրջան այցելել, բայց առայժմ այցի ամսաթիվը հայտնի չէ»,- նշել է հատուկ ներկայացուցիչը: Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպիսի հիմնական քաղաքական նկատառումներով նա կարող է այցելել տարածաշրջան, Լեֆորտը հայտնել է. «Ըստ իս, ԵՄ-ը խիստ շահագրգռված է տարածաշրջանով: Դեպի Եվրոպա գազային միջանցքի նախագիծը ծանրակշիռ պատճառ է ԵՄ կողմից հետաքրքրության համար: Ձեր տարածաշրջանը հսկայական ներուժ ունի, այն կամուրջ է երկու ծովերի միջև, մեծ մշակութային դիվերսիֆիկացիայի տարածաշրջան: Եվ այդ դերը կաճի, հենց որ լուծվեն հակամարտությունները, քանի որ դրանք զսպում են ողջ տարածաշրջանի զարգացումը»:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |