Լոնդոնի «Արսենալի» մարզիչն օժանդակում է ֆուտբոլը ոչ օլիմպիական սպորտաձև ճանաչելու գաղափարը![]() PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լիովին օժանդակում է ֆուտբոլը ոչ օլիմպիական սպորտաձև ճանաչելու գաղափարը: 2012թ. Օլիմպիական խաղերի նախաշեմին Լոնդոնում այդ թեմայի շուրջ քննարկումներ են ծավալվել: Բանը նրանում է, որ Օլիմպիական խաղերը մեկնարկում են անմիջապես ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո, իսկ հետո մեկնարկում է եվրոպական ակումբային սեզոնը: «Ես այդպես չեմ կարող աշխատել: Օլիմպիական խաղերը, որպես կանոն, ավարտվում են օգոստոսի կեսին: Ահա և պատկերացրեք, թե որքան դժվար է մարզիկների համար, որոնք մասնակցում են և' Եվրոյին, և' Օլիմպիադային: Դա անիրական է: Ես չգիտեմ, թե ինչի մասին են մտածում մրցությունների նման ժամանակացույց կազմող մարդիկ»,- Վենգերի խոսքն է հաղորդում sovsport.ru-ն: Հիշեցնենք, որ ֆուտբոլը Օլիմպիական խաղերում առաջին անգամ հայտնվել է 1900 թվականին Փարիզում և ընդգրկվել յուրաքանչյուր հաջորդ խաղերի ծրագրում, բացառությամբ 1932թ. Օլիմպիական խաղերի, որոնք տեղի ունեցան Լոս Անջելեսում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |