Հայաստանի պատանի շախմատիստները շարունակում են գլխավորել Օլիմպիադայի մրցաշարը27 հոկտեմբերի 2011 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Իզմիթ քաղաքում շախմատի պատանիների համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ադրբեջանի հավաքականի հետ: Առաջինն ավարտվել է չորրորդ տախտակի պարտիան, որտեղ Արման Միքայելյանը զիջեց Միսրատդին Իսկանդարովին: Չնայած, որ Հովհաննես Գաբուզյանն առավելություն ուներ, նա չկարողացավ օգտագործել պահն ու 42-րդ քայլին ոչ ոքի ավարտեց Ուլվի Բայարանիի հետ: Ոչ ոքի հաշիվ գրանցվեց նաև Տիգրան Հարությունյան – Կանան Իզզատ պարտիայում: Հինգ ժամ անց ավարտվեց նաև առաջին տախտակի պարտիան, որտեղ Կարեն Գրիգորյանը նույնպես ոչ ոքի գրանցեց Նիյատ Աբասովի հետ խաղում: Այսպիսով, Ադրբեջանը թիմային հաշվարկով հաղթանակ տարավ 2,5:1,5 հաշվով: Չնայած դրան, Հայաստանի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հոկտեմբերի 28-ին շախմատիստները հանգստանալու են և մյուս պարտիաները կխաղարկեն հոկտեմբերի 29-31: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |