Սերգեյ Մինասյան. Պետք չէ նշանակություն տալ Ադրբեջանում Մոլդովայի դեսպանի ներողություններին Հայաստանին սպառազինություն վաճառելու համար28 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Պետք չէ մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջանում Մոլդովայի դեսպանի ներողություններին Հայաստանին սպառազինություն վաճառելու համար։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։ Մինասյանի կարծիքով, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական իշխանությունների կողմից ՎՈՒԱՄ դաշնակցի կողմից Հայաստանին սպառազինություններ տրամադրելու փաստը նկատելուց հետո երկու դաշնակիցների միջև տեղի է ունեցել ոչ թեթև խոսակցություն, որի արդյունքը դարձել է Մոլդովայի դեսպանի ներողությունը։ «Դիվանագիտության մեջ դեսպանները երբեմն կատարում են նման քայլեր, բայց դրան չարժի հատուկ նշանակություն տալ»,- ասել է փորձագետը։ Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ներողություն է խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Հայաստանին սպառազինություն տրամադրելու համար, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |