Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը կնշի մեծ կոմպոզիտորի 140-ամյակը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը նշելու է մեծ կոմպոզիտորի ծննդյան 140-ամյա հոբելյանը: Միջոցառումը սկսվելու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում` կոմպոզիտորի շիրիմի մոտ: Կոմպեզիտորի շիրիմի մոտ հոգեհանգստյան կարգին ելույթ կունենա Գեղարդավանքի երգեցիկ խումբը: Այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի սաները պատանի սպենդիարյանականների երդում կտան: Կհնչեն Սպենդիարյանի «Այ վարդ» , « Սարի կեռաս» և «Ղայթարմա» ստեղծագործությունները, որոնք կկատարի Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի ժող. գործիքների նվագախումբը (գեղ. ղեկ` Ս. Գասպարյան): Այնուհետև Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազային ակադեմիական թատրոնի երգչախումբը (գեղ. ղեկ` Կ. Սարգսյան) կկատարի Ալ. Սպենդիարյանի «Կանանց և տղամարդկանց խմբերգերը «Ալմաստ» օպերայից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---