Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր

Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը:

Հռչակագրի ստորագրման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հռչակագրի ստորագրման կապակցությամբ, նշեց, որ Հայաստանի եվրոպական մերձեցման քաղաքականության կարևոր բաղադրիչ է կազմում մարդկանց տեղաշարժի դյուրացումը, Հայաստանի և ԵՄ քաղաքացիների միջև շփումների խրախուսումն ու ակտիվացումը:

Մենք ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի առաջարկը Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ և հուսով ենք, որ Եվրոպական խորհուրդը արագ կերպով կհաստատի բանակցությունների մեկնարկի մանդատը: Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ շուտափույթ կնքել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայանգրեր:

Արտգործնախարար Նալբանդյանն ընդգծեց, որ քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը գործընկերության հաջորդ փուլի նպատակն է:

Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի և Եվրոմիության միջև միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը և ՀՀ քաղաքացիների օրինական մուտքն կանոնակարգելը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---