Հայաստանն իր առջև նպատակ է դնում հայկական երկաթուղիները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին28 հոկտեմբերի 2011 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Կոնցեսիոն կառավարման տարիներին երկաթուղին ամրագրում է դինամիկ զարգացման ցուցանիշներ, որոնք բնութագրում են այդ ոլորտը, հոկտեմբերի 28-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստի բացման ժամանակ։ Նրա խոսոքով, Հայաստանը չպետք է կանգ առնի ձեռք բերված ցուցանիշների վրա, քանի որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը պահանջում է ամենօրյա ջանքեր։ «Մենք մեր առջև բարդ, բայց կարևոր նպատակ ենք դնում՝ հայկական երկաթուղիները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին»,- ասել է նա։ Երկաթուղային տրանսպորտի զարգացման առումով վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսության զարգացմանը, հաղորդելով, որ 9 ամիսների արդյունքով տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5 տոկոս, ինչն առաջին հերթին բացատրվում է գործընկեր երկրների հետ առևտրի դինամիկայով, մյուս կողմից պայմանավորված է տնտեսական քաղաքականությամբ, որն անցկացվում է երկրի կառավարության կողմից։ Մասնավորապես, վարչապետի խոսքով, նշված շրջանում արտահանումն աճել է 30 տոկոսով, իսկ ներկրումը՝ 17 տոկոսով։ Հայ վարչապետը հավելել է նաև, որ տնտեսության վերականգնմանը զուգահեռ ավելանում է երկաթուղային փոխադրումների ծավալը։ ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը բացվել է Երևանում հոկտեմբերի 28-ին: Նման որոշումն ընդունվեց խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |