Չորրորդ հայ-ռուսական EXPO-RUSSIA ARMENIA 2011 ցուցահանդեսը կանցնի Երևանում նոյեմբերի 3-5-ը28 հոկտեմբերի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Չորրորդ ամենամյա հայ-ռուսական արդյունաբերկան EXPO-RUSSIA ARMENIA 2011 ցուցահանդեսը կանցնի Երևանում նոյեմբերի 3-5-ը կառավարության նիստերի տանը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են «Զառուբեժ-Էքսպո» ԲԲԸ-ն և «Մուլտի գրուպ» կոնցեռնը: Ինչպես ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ, EXPO-RUSSIA ARMENIA-ն անց է կացվում ՌԴ և Հայաստանի պաշտոնական պետական կառույցների, գործարար և ֆինանսական շրջանակների աջակցությամբ: Ցուցահանդեսը կանցնի հետևյալ թեմաներով. Էներգետիկա, մեքենաշինություն, հեռահաղորդակցություններև կապ, բարձր տեխնոլոգիաներ և ինովացիաներ, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա, լեռնահանքային արդյունաբերություն, շինարարություն, մետալուրգիա, ավտոմոբիլային արդյունաբերություն, բժշկություն և դեղագործություն, սննդամթերք, բանկեր ու ապահովագրական ընկերություններ, երկրաբանություն, կրթություն, տրանսպորտ ու լոգիստիկա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |