ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՆ ԳԵՐԻ ԸՆԿՆՈՒՄ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ16 օգոստոսի 2000 - 21:37 AMT PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական քարոզչությունը էլ ավելի է ուժեղանում ռազմագերիների ազատ արձակումից հետո եւ, որպես կանոն, ողջ հակահայկական քարոզչական աղտը «մատուցվում է» Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մամլո կենտրոնից եւ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովից: Այս մասին ասվում այսօր տարածված Հայաստանի Ազգային անվտանգության նախարարության` հասարակության հետ կապերի ծառայության հայտարարության մեջ:Հայաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ «ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը չեն հարձակվում ադրբեջանական տարածքների վրա եւ չեն ուղարկում այնտեղ դիվերսիոն-հետախուզական խմբեր` ռազմագերիներ վերցներլու եւ հետագայում նրանց վաճառելու նպատակով»: Հայաստանի հատուկ ծառայությունների հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանցի զինծառայողները դասալքում են հարազատ բանակը, գերի ընկնում, խնդրում, որպեսզի իրենց ուղարկեն որեւիցե երրորդ պետություն եւ Հայաստանում տրամադրել եթե ոչ քաղաքացիություն, ապա գոնե ապաստան: «Մենք ենք համոզում նրանց վերադառալ հայրենիք, դիմում հայկական, ադրբեջանական եւ միջազգային մարդասիրական եւ իրավապահ կազմակերպությունների օգնությանը, որպեսզի ադրբեջանցի դասալիք-ռազմագերիները վերանայեն Ադրբեջան չվերադառնալու իրենց որոշումը», - ասվում է հայտարարության մեջ: --0-- Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ն ու Դալման աջակցում են Կովկասյան եղջերուներին վերաբնակեցնելու ծրագրին Բնապահպանությունն IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային ուղղություններից է ՀԿԵ․ Սանահինից մինչև Այրում երկաթուղու 8 ավերված հատվածից 2-ը վերականգնվել է Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ |