Բաթումը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը (Վրաստան) հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեյի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ներկայացնելով Բաթումիի զարգացման հեռանկարները` քաղաքապետ Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ գործարար շրջանակների հետ համագործակցությունը ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը:

Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջության բնագավառում որակական առաջընթացի հնարավորությունները, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---