Yandex-ը դարձել է աշխարհի հինգերորդ խոշոր որոնողական համակարգը![]() 28 հոկտեմբերի 2011 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Yandex-ը հայտնվել է աշխարհի ամենաճանաչված որոնողական համակարգերի հնգյակում։ Այս տվյալներն հրապարակել է ComScore վերլուծական ընկերությունը, գրում է Lenta.ru-ն։Ըստ ComScore-ի սեպտեմբեր ամսվա վիճակագրության՝ Yandex-ը հարցումների քանակով հանդիսանում է 5-րդ որոնողական համակարգը։ Մեկ տարի առաջ նույն ComScore-ի հաշվարկներով այն հանդիսանում էր 6-րդը, իսկ 2009-ին 7-րդը։ Դե իսկ առաջին տեղը ավանդաբար Google-ն է զբաղեցնում։ Այս հնգյակի 2-րդ տեղը գրավում է չինական խոշոր որոնողական համակարգ Baidu-ն, որին հաջորդում են Yahoo!-ն և Bing-ը։ Ընդ որում, Yahoo!-ն աշխատում է Microsoft-ի Bing տեխնոլոգիայով։ Google-ը հնգյակի առաջատարն է 70%-ով։ Սեպտեմբերին Yandex-ի օգտագործողները հարցումներ են կատարել 3 միլիարդ անգամ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |