ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

PanARMENIAN.Net - 16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գլորիա Ֆերնանդային:

Տիկին Ֆերնանդան հանրապետության նախագահին համառոտակի ներկայացրել է կազմակերպության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ղեկավարի այցը Հայաստան:

Զրուցակիցները խոսել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքների համակարգման անհրաժեշտության մասին:--0--
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---