ՀԱԿ-ն արդեն վաղվանից պետք է լուրջ վերաբերվի առաջիկա ընտրությունների խնդրին![]() 28 հոկտեմբերի 2011 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով ընդդիմության հանրահավաքի ժամանակ` ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին կոչ է արել պատրաստ լինել մասնակցելու հերթական խորհրդարանական ընտրություններին և դրանից հետո հասնել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: «Եթե, այնուամենայնիվ, հաջողվի հասնել արտահերթ ընտրությունների, ապա Կոնգրեսը պետք է պատրաստ լինի ընտրություններից անմիջապես հետո ԱԺ-ում ինքնուրույն կամ այլ քաղաքական ուժերի հետ միասին հասնել նախագահի հրաժարականին»,- նկատել է նա: Այս կապակցությամբ Տեր-Պետրոսյանը նշել է, որ ՀԱԿ-ն արդեն վաղվանից պետք է լուրջ վերաբերվի առաջիկա ընտրությունների խնդրին: Նրա խոսքով` անգամ հիմա անզեն աչքով երևում է, որ ներքաղաքական պայքարը թևակոխում է որոշիչ, այսինքն` նախընտրական փուլը: Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ը ձեռնարկելու է ամեն հնարավոր բան արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, «սակայն, ցավոք, ամեն ինչ չէ, որ Կոնգրեսից է կախված»: Տեր-Պետրոսյանն անդրադարձել է նաև ընտրությունների նախապատրաստման որոշ տեխնիկական կողմերին` նշելով, որ արդար ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է մոտ 500 հազ. մարդ բացառել ցուցակներից, ում շնորհիվ իշխանություններն ապահովում են իրենց հաղթանակը: Նրա խոսքով` առանց դրա ընտրական օրենսգրքի ոչ մի փոփոխություններ չեն օգնի:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |