Հայաստանում նորից սողանք է ակտիվացել

Հայաստանում նորից սողանք է ակտիվացել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին, ժամը 14.42-ին Ծաղկավանի գյուղապետ Ն. Աթաբեկյանը դիմել է Տավուշի փրկարարական վարչություն առ այն, որ գյուղի կենտրոնական հատվածում ակտիվացել են սողանքային երևույթներ, որոնք սպառնում են փակել գյուղամիջյան ճանապարհը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Տավուշի փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քանդվել է ճանապարհի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակը և երթևեկելի մասի գրեթե կեսը. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ճանապարհի հետագա շահագործումը խիստ վտանգավոր է:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---