Պատանիների Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իրանի հետ![]() 29 հոկտեմբերի 2011 - 09:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին թուրքական Իզմիթ քաղաքում կվերսկսվի շախմատի պատանիների համաշխարհային Օլիմպիադան: Օլիմպիադայում արդեն 6 տուր է խաղարկվել, որից հետո գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստները` Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ, 17,5 միավոր են վաստակել, 6 տուրերում 4 հաղթանակ են տարել և երկու անգամ զիջել մրցակիցներին: Երկրորդ տեղում Ռուսաստանի հավաքականն է 17 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Իրանը 16 միավորով: Վերջինիս հետ Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի 7-րդ տուրում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանն ու Զոհրակ Ապրեսյանը: 1998 և 2010 թվականներին Հայաստանի հավաքականն արդեն ճանաչվել է Օլիմպիադայի հաղթող: 2010-ին ներկայիս կազմից Օլիմպիադայի հաղթող էին դարձել Գրիգորյանն ու Գաբուզյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |