Մինչ Ամանոր Մոսկվայում կբացվի Հայկական գրքի տունը29 հոկտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկվաբնակ հայերը լավ նվեր կստանան Ամանորին՝ Բասմաննայա 19 հասցեում կսկսի գործել Հայկական գրքի տունը: Ներկայումս այնտեղ շինարարական աշխատանքներ են գնում, այդ մասին օրերս զեկուցվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի Ռուսաստան կատարած պետական այցի շրջանակներում: Իր տեղակայմամբ ու ընդհանուր տեսքով մոսկովյան Հայկական գրքի տունը համահունչ կլինի Երևանի Ռուսական գրքի տանը, որը բացվեց հոկտեմբերի 7-ին: Հայկական գրքի տանը Ռուսաստանի մայրաքաղաքի հայազգի բնակիչները հնարավորություն կստանան այցելել հայոց լեզվի դասընթացներ: Տան կազմում կգործի գրախանութ և «Արմենիա» մամուլի կենտրոնը, որը կհամագործակցի Երևանում գործող Ռուսական գրքի տան «Ռոսիա» մամուլի կենտրոնի հետ: Մոսկվայում Հայկական գրքի տունը կզբաղվի նաև «Ռուսաստանի հայկական աշխարհ» ամսագրի հրատարակմամբ: ՌԴ քաղաքներում Հայկական գրքի 10 տների բացման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության վարչության խորհրդի կողմից: Հիշեցնենք, որ հունիսին այդ խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |