Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան 9-րդ թատերական փառատոնը կավարտվի «Ռոմեո և Ջուլիետ» բալետով

Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան 9-րդ թատերական փառատոնը կավարտվի «Ռոմեո և Ջուլիետ» բալետով

PanARMENIAN.Net - Այսօր` հոկտեմբերի 29-ին ավարտվում է Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան 9-րդ թատերական փառատոնը: Փակումը կայանալու է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Ռուդոլֆ Խառատյանի բեմադրած «Ռոմեո և Ջուլիետ» բալետով:

Փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 14-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի և Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համատեղ նախագիծով` Շեքսպիրի «12-րդ գիշեր»-ով: Բացի դրանից փառատոնի շրջանակներում Հայաստան էին ժամանել վրացական, իրանական և թուրքմենական թատրոններ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կերպով ներկայացրեց մեծ գրողի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---