ԱՄՆ-ն հումանիտար օգնություն կուղարկի Թուրքիա![]() 29 հոկտեմբերի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներն առաջիկայում կսկսեն հումանիտար օգնություն ուղարկել Թուրքիայի Վան քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան համապատասխան հրահանգ է տվել ԱՄՆ ԶՈւ եվրոպական հրամանատարությանը: «ԱՄՆ-ն գրավոր հարցում է ստացել Թուրքիայից օգնության խնդրանքով: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»,-ասել է Քիրբին: Առաջին հերթին Թուրքիա կառաքվի տաք հագուստ, վերմակներ, քնապարկեր, անձնական հիգիենայի պարագաներ, ասել է նա: Հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում` Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Արդեն իսկ հաջորդել է 500-ից ավել հետցնցում։ Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շտապ ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` առաջարկելով Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանման օգնությունը։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |