«Կոմերսանտ». ՆԱՏՕ-ն դեռ ստիպված կլինի «շատ անգամ օգնել» բռնատիրական ռեժիմների տապալմանը

«Կոմերսանտ». ՆԱՏՕ-ն դեռ ստիպված կլինի «շատ անգամ օգնել» բռնատիրական ռեժիմների տապալմանը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն դեռ ստիպված կլինի «շատ անգամ օգնել» բռնատիրական ռեժիմների տապալմանը, գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի սեփական աղբյուրներին:

Ռուսաստանը, որը քննադատում էր ՆԱՏՕ-ին Մուամար Քադդաֆիի ռեժիմի դեմ նրա գործողությունների համար, սատարեց Լիբիայում գործողությունը կասեցնելու ՆԱՏՕ-ի որոշմանը: Միևնույն ժամանակ, ինչպես պարզել է «Կոմերսանտը», շարունակվում է նաև ակտիվ երկխոսությունը արշավի դասերի մասին: «Կրեմլը մտավախություն ունի, որ պատերազմը Լիբիայում անցյալ տարի հաստատված ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի իրականացման առաջին օրինակն է միայն, որի համաձայն ՆԱՏՕ-ի առաքելությունն այժմ ողջ աշխարհում ժողովրդավարության պաշտպանությունն է»,-գրում է հոդվածի հեղինակը:

Վերջերս, ՆԱՏՕ-ն որոշում ընդունեց հոկտեմբերի 31-ին Լիբիայից զորքերը դուրս բերելու ու ռազմական գործողություն սկսելու մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---