Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիային![]() 29 հոկտեմբերի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Թուրքիային: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ, եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման գծով պետնախարար Գեորգի Բարամիձեն: Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», Բարամիձեն ընդգծել է, որ Վրաստանի ԱԳՆ-ն այժմ աշխատում է այդ ուղղությամբ: «Մենք համաձայնեցնում ենք, թե ինչ օգնություն է հարկավոր Թուրքիային: Հաճախ է այնպես պատահում, որ նման իրավիճակներում երկրները որպես օգնություն ուղարկում են այն, ինչ ունեն, և հետո դա լրացուցիչ խնդրի է վերածվում: Ուստի, հարկավոր է համաձայնեցնել բոլոր մանրամասները»,-ասել է Բարամիձեն: Հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում` Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ ՀՀ տարածքում: Արդեն իսկ հաջորդել է 500-ից ավել հետցնցում։ Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շտապ ցավակցական հեռագիր էր հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` առաջարկելով Հայաստանի փրկարարների մասնագիտացված ստորաբաժանման օգնությունը։ Հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ Հոկտեմբերի 28-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք է ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը` 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Էրզրում քաղաքում ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |