Բաբկեն Հարությունյան. Փոխլրացման քաղաքականությունը սպառել է իրեն և Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը

Բաբկեն Հարությունյան. Փոխլրացման քաղաքականությունը սպառել է իրեն և Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցի նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին, գտնում է «Եվրասիական ինտեգրացիա» հետազոտական ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Հարությունյանը: «Մենք մեր ապագան տեսնում ենք Եվրասիական միությոնում, Հայաստանը պետք է մասնակցի ԵվրԱզԷՍ-ին, մենք պետք է հստակ նախանշենք արտաքին ինտեգրման կուրսը»,-հայտարարել է նա իր կազմակերպության կազմակերպած «Հայաստանն ու Եվրասիական միության հեռանկարները» քննարկման ժամանակ:

Ըստ Հարությունյանի, փոխլրացման քաղաքականությունը սպառել է իրեն և Հայաստանն արդեն չի կարող թույլ տալ իրեն պարբերաբար հայտարարել, որ տեսնում է իրեն եվրոպական ընտանիքում, իսկ հետո, որ պետք է ամրապնդի կապերն ԱՊՀ երկրների հետ: Նա նաև նշել է, որ այժմ Եվրամիությունը տարբեր ծրագրերի միջոցով փորձում է մոտ պահել Հայաստանին ու մյուս հետխորհրդային երկրներին, սակայն մտադիր չէ թույլ տալ նրանց լիարժեք անդամակցությունը կազմակերպությանը:

Հարությունյանը հավելել է նաև, որ Հայաստանը պետք է նախաձեռնող լինի այդ հարցերում, ոչ թե ուղղակի նստի ու սպասի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները և միայն ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի Եվրասիական միության ստեղծման մասին հայտարարություններից հետո փորձի ակտիվանալ:

Հարությունաը նաև կոչ է արել չմտահոգվել ինքնիշխանության մասնակի կորստի վերաբերյալ, օրինակ բերելով ԵՄ երկրները: Նա նաև նշել է, որ եվրասիական ինտեգրացիան չի ենթադրում հարաբերությունների խզում Եվրամիության կամ ԱՄՆ-ի հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---