Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելին հին մահմեդական գերեզմանոցը ոչնչացնելու համար

Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելին հին մահմեդական գերեզմանոցը ոչնչացնելու համար

PanARMENIAN.Net - Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելին հին մահմեդական Մաման-Ալլահ գերեզմանոցը ոչնչացնելու համար: Գերեզմանոցը պատմական ժառանգություն է և հանդիսանում է Ալ Կուդսայի (Երուսաղեմի) անբաժան մասը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, 12-րդ դարի մահմեդական գերեզմանոցի վերացումը Հանդուրժողոկանության թանգարանի կառուցման պատրվակով, ուղղված է քաղաքի արաբական տեսքի հրեականացմանը և վիրավորում է իսլամական ավանդույթները, հայտնում է FarsNews-ը:

Հաղորդվում է, որ այս նախագիծը քննադատության է արժանացել արաբական համայնքի կողմից:

Հանուն սահմանադրական իրավունքի նյույորքյան կայքում դիմում է հրապարակվել, որով պահանջվում է անհապաղ դադարեցնել թանգարանի կառուցումը: Կոչը ստորագրել են 84 հայտնի հնագետներ ու հայտնի գիտնականներ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, այդ թվում նաև Իսրայելից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---