ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում կքննարկվի ղարաբաղյան հակամարտությունը![]() 29 հոկտեմբերի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) ամենամյա նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 6-7 Վիլնյուսում, գնահատական կտրվի Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի ու Վրաստանի շուրջ ձգձգվող բանակցություններին: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահության մամլո հաղորդագրության մեջ: Նիստում կքննարկվեն նաև էներգետիկ անվտանգության, կիբերսպառնալիքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարի հարցեր: Նիստի ավարտին Լիտվան նախագահությունը կփոխանցի Իռլանդիային: Ակնկալվում է, որ նիստին կմասնակցեն ԵԱՀԿ 56 անդամ երկրների, Հյուսիսային Աֆրիկայի 12 երկրների ու մի շարք ասիական երկրների ԱԳ նախարարներ, ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն և մի շարք միջազգայն կազմակերպությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |