Հարավային Սուդանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 194-րդ անդամ![]() 29 հոկտեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Հարավային Սուդանը դարձել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 194-րդ անդամ կազմակերպության սահմանադրության համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո։ Հարավային Սուդանի դրոշը ծածանվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մնացած 193 անդամ-երկրների դրոշների հետ։ Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր անդամին՝ գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նշել է, որ «Հարավային Սուդանի 8 միլիոն բնակիչները բախվում են հսկայական դժվարությունների հետ»։ Նա հավաստիացրել է, որ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն օգնություն է ցուցաբերելու Հարավային Սուդանի ժողովրդին երկրի կրթության համակարգն ամրապնդելու, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստելու համար»։ Հարավային Սուդանի կրթության նախարարը խնդրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման ինստիտուտին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին օգնել նոր երկրին պլան մշակել կրթության ոլորտում երկրի պահանջմունքները որոշելու համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |