Որդին սպանել է հորը և դիակն այրել մեքենայում![]() 29 հոկտեմբերի 2011 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը «Հաղթանակ» կամրջի տակ`Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մասում, հայտնաբերել էր «ՎԱԶ-2105» մակնիշի կարմիր գույնի այրվող ավտոմեքենա: Նույն օրը, ժամը 02.05-ին, հրդեհը մարելուց հետո, ավտոմեքենայի կիսաայրված սրահի հետևի նստելատեղին` պոլիէթիլենային տոպրակներով, սրբիչով, ծածկոցով և կպչուն ժապավենով փաթաթված վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակիչ, 61-ամյա Վրեժ Գրիգորյանի դիակը` գլխի մասում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.10-ին, սպանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վ. Գրիգորյանի որդին` 23-ամյա Սիփան Գրիգորյանը: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 14.00-ին, տան հյուրասենյակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տանը եղած կացնով հարվածներ է հասցրել հոր գլխին, որը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հոկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին, Սիփան Գրիգորյանը հոր դին տեղավորել է վերջինիս պատկանող «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի սրահի ետևի նստելատեղին, մեքենան տեղափոխել «Հաղթանակ» կամրջի տակ` Թաիրով փողոցի աջակողմյան հատվածի ոչ երթևեկելի մաս և հրկիզել այն: Հանցագործության գործիք կացինն առգրավված է: Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |