Թուրքիայի հարավ-արևելքում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր29 հոկտեմբերի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Ենթադրվում է, որ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Բինգյոլ քաղաքում, շաբաթ օրն ահաբեկչական գործողություն է կատարել մահապարտ-ահաբեկիչը, մահացել է մեկ մարդ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ մեջբերելով ՆԳՆ աղբյուրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Տեղեկությունների համաձայն, ավելի քան տասնյակ մարդ վիրավորվել է։ NTV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Նայիմ Շահինը հաստատել է Բինգյոլում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը։ Թուրքական հեռուստատեսության հաղորդմամբ, պայթյունից վնաս է հասցվել տներին և մոտակայքում գտնվող ավտոմեքենաներին։ Թուրքիայում գործող խմբավորումներից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցրել Բինգյոլում տեղի ունեցած պայթյունի համար։ Տեղի իշխանություններն ահաբեկչության մեջ մեղադրում են Քուրդիստանի աշխատանքային կուսակցությանը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |