ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ HALO TRUST ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ15 օգոստոսի 2000 - 17:32 AMT PanARMENIAN.Net - 15.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.HALO Trust միջազգային կազմակերպության հասցեին Ռուսաստանի անվտանգության ծառայության մեղադրանքների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղում նրա առաքելության ղեկավար Սայմոն Փորթերը ՄԵԴԻԱՄԱՔՍԻ թղթակցին հայտարարել է, որ HALO Trust-ը զբաղվում է բացառապես ականային դաշտերի հետազոտմամբ եւ երբեք օգնությամբ չի դիմել հետախուզական ծառայություններին եւ չի փոխանցել նրանց որեւե տեղեկություններ:Նա ընդգծել է, որ HALO Trust-ի դեմ մեղադրանքները անհիմն են: Սայմոն Փորթերի խոսքերով, կազմակերպության հասցեին նման մեղադրանքներով հանդես է եկել նաեւ Ադրբեջանը, երբ 1995-1996թթ-ին ընկած ժամանակահատվածում HALO Trust-ը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմամբ եւ նախապատրաստում փորձագետ-ականորդներներ: Ընթացիկ տարվա մարտին HALO Trust-ը վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Կազմակերպության ներկայացուցիչները համագործակցում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ինժեներա-սակրավորների գումարտակի, ինչպես նաեւ հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության հետ, ասել է Փորթերը: HALO Trust-ը մտադիր է մնալ Լեռնային Ղարաբաղում մինչեւ 2001 թվականի հունվարի վերջը: Սայմոն Փորթերը ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ հայտնել է նաեւ, որ բավարար միջոցներ հայթայթելու դեպքում կազմակերպությունը պատրաստ է երկարացնել Լեռնային Ղարաբաղի իշխանություների հետ իր պայմանագիրը: --0- ![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |