Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել

PanARMENIAN.Net - Թուրքական գավառում տարերային աղետից մեկ շաբաթ անց զոհերի թիվը հասել է 596-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կառավարության արտակարգ իրադրությունների բաժինը հաղորդում է 4 100 տուժածների մասին:

Դեռևս երեկ հաղորդվում էր 582 զոհերի մասին, ուրբաթ օրը՝ 575 զոհերի և 2 608 տուժածների մասին: 7.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Վան գավառում կիրակի օրը` հոկտեմբերի 23-ին: Տեղական սեյսմոլոգները նույն օրը ենթադրեցին, որ տարերային աղետի արդյունքում զոհվածների թիվը կարող է 500-ից 1000 մարդ կազմել: Փրկարարական աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---