«Պատանի սամբիստ-2011» առաջնության մասնակից «Զեյթուն» ակումբը դուրս է եկել հաջորդ փուլ

PanARMENIAN.Net - Մոսկվայում անց է կացվում «Պատանի սամբիստ-2011» թիմային միջազգային առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում է հանրապետական փուլի հաղթող «Զեյթուն» ակումբը:

Հոկտեմբերի 29-ին ավարտվել են ենթախմբային մրցումները, որի արդյունքում «Զեյթունը», ընդգրկված լինելով առաջին ենթախմբում, 11:1 և 12:0 հաշվով հաղթանակներ տանելով մոլդովական «Բելցի» և Օդեսսայի «Վերածնունդ» թիմերի հետ հանդիպումներում, չեչենական «Շամսուդինա Ուվայսաևա» ակումբի հետ, որին պարտվել էր 1:11 հաշվով, դուրս եկավ հաջորդ փուլ: Մրցումները շարունակվում են:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---