Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գագաթաժողովում բարձրացրել է ադրբեջանական վանդալիզմի հարցը31 հոկտեմբերի 2011 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը: Համաժողովին Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը: Նախարար Նալբանդյանը դատապարտեց Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և կոչ արեց միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար: Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ: Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ: Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրեց հաջորդ տարի նշվելիք Հայկական գրահրատարակչության 500-ամյա տարեդարձի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման շրջանակներում նախատեսվող միջոցառումների մասին և հրավիրեց Իրինա Բոկովային այդ կապակցությամբ այցելել Հայաստան: «Հայաստանը համակարծիք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն մոտեցմանը, որ ներառական կրթությանը օգնում է ձևավորելու ավելի ճկուն և ժողովրդավարական կրթական համակարգ: Այդ համոզումքով է ներառական կրթությունը ընդգրկվել Հայաստանի 2008-2015թթ. Կրթության զարգացման ազգային ծրագրի մեջ` նպաստելով հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող դպրոցների քանակի ավելացմանը: Անցյալ տարի «Հայկական խաչքարային արվեստը» ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Մենք ուրախ էինք այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել հայկական խաչքարերի հրաշալի այդ արվեստը: Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության հրահանգով և ամենատես աչքի հսկողության ներքո մի քանի տարվա ընթացքում ոչնչացվեցին Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր նմանատիպ խաչքարեր` այն վերածելով ռազմական հրաձգարանի: Միջնադարյան հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված խաչքարերի ոչնչացումը այլ ժողովուրդների մշակույթի նկատմամբ կույր ատելության արտահայտություն է: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեայի բանաձևում նշվում է, որ դժբախտաբար «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»,- ասել է Նալբանդյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է |