ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը նահանջել է 69-րդ տեղը

ATP վարկանիշում Դավիթ Նալբանդյանը նահանջել է 69-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 69-րդ տեղը 670 միավորով:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), նա իր ակտիվում ունի 13 295 միավոր, 2-րդ տեղում 9500 միավորով իսպանացի Ռաֆայել Նադալն է (Իսպանիա), 3-րդ տեղում Էնդի Մարրեյն է (Անգլիա) 7200 միավորով:

Նալբանդյանը մասնակցել է ATP մրցաշարին Ստոկհոլմում, այնտեղ 2 հաղթանակ է տարել, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մասնակցությունը:: Նա բաց կթողնի մի շարք մրցաշարեր և կորտ կվերադառնա միայն դեկտեմբերին: Նալբանդյանը կօգնի Արգենտինայի հավաքականին Դևիսի գավաթի եզրափակչում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում, մրցակիցը կլինի Իսպանիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---