ՌԴ ԱԳՆ. ՀՀՊ վերաբերյալ Ռուսաստանի և նԱՏՕ-ի բանակցությունները մտել են փակուղի

ՌԴ ԱԳՆ. ՀՀՊ վերաբերյալ Ռուսաստանի և նԱՏՕ-ի բանակցությունները մտել են փակուղի

PanARMENIAN.Net - ՀՀՊ վերաբերյալ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բանակցություններն այսօրվա դրությամբ գտնվում են փակուղում Արևմուտքի կողմից Մոսկվայի դեմ եվրոպական հակահրթիռային պաշտպանություն չուղորդելու իրավաբանական երաշխիքներ չտրամադրելու պատճառով։ Այդ մասին ՌՒԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Ալեքսանդր Գրուշկոն։

«Այսօրվա դրությամբ իրավիճակը խոստումնալից չէ, այնուամենայնիվ ,անհրաժեշտ է ջանքեր գործադրել պայմանավորվածությունների հանգելու համար»,- հայտարարել է Ալեքսանդր Գրուշկոն։

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն, չնայած Մոսկվայի բողոքներին, շարունակում են Եվրոպայում տեղակայել ՀՀՊ բաղադրիչներ։ Սեպտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում տեղակայվելու է հրթիռային հարձակման սպառնալիքի մասին վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն կայան։

2010-ի նոյեմբերին Լիսաբոնում Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանը և Հյուսիսատլանտյան դաշինքը պայմանավորվել են ՀՀՊ եվրոպական համակարգի ստեղծման շուրջ համագործակցության մասին։ Ռուսաստանը կարծում է, որ եվրոպական ՀՀՊ հայեցակարգի մշակումը պետք է իրականացվի հավասար հիմունքներով և նախատեսի ՀՀՊ ոլորտում վստահության միջոցների ամրապնդման ադեկվատ միջոցներ։

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---