Հենրիխ Մխիթարյան. Մենք կարող ենք առաջին տեղում ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը

Հենրիխ Մխիթարյան. Մենք կարող ենք առաջին տեղում ավարտել Չեմպիոնների լիգայի խմբային փուլը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Դոնեցկի «Շախտյորը» Սանկտ Պետերբուրգում Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խաղալու է «Զենիթի» դեմ։ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ նրանք պայքարելու են մինչև վերջին վայրկյանը։

«Զենիթը» շատ լավ է գործում հակագրոհներում, արագ անցում է կատարում պաշտպանությունից հարձակման։ Այդ հաղթաթղթերի հաշվին էլ նա հասել է ոչ ոքիի Դոնեցկում տեղի ունեցած խաղի ժամանակ։ Բայց հիմա խմբում իրավիճակն այնպիսին է, որ չի կարելի ոչինչ կանխագուշակել. մենք լիովին կարող ենք ավարտել խմբային փուլն առաջին տեղում, իսկ ԱՊՈԵԼ-ը՝ վերջին»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը։

Մխիթարյանի խոսքով, այդ խաղը նրանց համար շատ կարևոր է, և շատ բան որոշվելու է նրանից հետո։ «Շախտյորը» G խմբում 2 միավորով եզրափակում է աղյուսակը, խմբի առաջատարը ԱՊՈԵԼ-ն է 5 միավորով։ «Զենիթն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը։ Առաջին խաղում «Շախտյորը» և «Զենիթը» ոչ ոքի են խաղացել՝ 2։2։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---