Անտոն Նոսիկ. Կար ժամանակ, երբ Ռուսաստանում բոլոր ինտերնետ նախագծերն արվում էին մեկ մարդու կողմից

Անտոն Նոսիկ. Կար ժամանակ, երբ Ռուսաստանում բոլոր ինտերնետ նախագծերն արվում էին մեկ մարդու կողմից

PanARMENIAN.Net - Կար ժամանակ, երբ Ռուսաստանում բոլոր ինտերնետ նախագծերն արվում էին մեկ մարդու կողմից։ Այս մասին պատմեց ռուսական ինտերնետի «կնքահայրերից» Անտոն Նոսիկը «Երևանյան վեբ-հանդիպումներ» (Yerevan Web Meetings) նախագծի շրջանականերում իր վարպետության դասի ժամանակ։ Անտոն Նոսիկը ստեղծել է այնպիսի հայտնի լրատվական կայքեր, ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Vesti.ru-ն, Newsru.com-ը:

Անտոն Նոսիկը պատմեց Lenta.ru-ի ստեղծման և մինչ օրս հաջող գործելու մասին։ «Բազմաթիվ վեբ-նախագծեր այսպես են ստեղծվել՝ մի քանի հոգի մի սենյակում գաղափարներ են ունեցել, գտել են գրաֆիկա անող, գրող և ծրագրավորող և ստեղծել են հետագայում հայտնի դարձած նախագիծ։ Դրա ամենավառ օրինակը Rambler-ն էր: Նույն կերպ ստեղծվել է Amazon-ը։ Lenta.ru-ն էլ է այդ թվին պատկանում։ Միտք եմ ունեցել, գտել եմ դիզայներ, հետո լուր գրող և ծրագրավորող։ Lenta.ru-ն ծնվել է էքսպերիմենտների արդյունքում։ Սկզբնական աշխատակազմը 9 հոգուց է բաղկացած եղել, բոլորս ոչ միայն գրում էինք, այլև նկարներ պատրաստում տարբեր չափսերով»,-ասաց նա։

Նրա խոսքով մինչ 1998-ի օգոստոսը ռուսական ինտերնետ աշխարհում ամենահայտնի և շատ օգտագործող ունեցող կայքերը Rambler-ն էր և անեկդոտների պորտալը։

Ըստ Անտոն Նոսիկի, հասարակությունը դարձել է ինֆորմացիոն հասարակություն։ «Մենք ստեղծեցինք կայք, որը կարդալու համար պետք չէր վճարովի բաժանորդագրություն, այն բոլորի համար էր, այն կարդում էին անգամ տնային տնտեսուհիները։ Այսօր աշխարհում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն մեզ էլ է վերաբերում։ Եթե նախկինում Ճապոնիայի երկրաշարժը պարզապես երկրաշարժ էր, ապա այժմ այն նաև նշանակում է, որ մեծ վնաս է հասցվել համակարգիչ կամ չիպ արտադրողներին»,-նշեց նա։

Նրա խոսքով, Lenta.ru-ն ընտրել է ճիշտ տեմպ և տվել ընթերցողներին այն արտադրանքը, որը որ ընթերցողն է ցանկացել։ Նրանք պարբերաբար հետևել են վիճակագրությանը, փորձարկումներ արել ընթերցողների հետ, հասկացել, թե ինչ է ուզում ընթերցողը և այդպես հաջողության հասել։

Երևանյան վեբ հանդիպումներ 2011 (Yerevan Web Meetings) նախաձեռնողն է «Մեդիամաքսը»՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ։ Նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման և առաջխաղացման արտասահմանյան փորձը:ՙ

Նախագծի շրջանակներում յուրաքանչյուր շաբաթ օրերին համացանցի արտասահմանցի մասնագետներ հանդես են գալիս վարպետության դասընթացներով։ Դասերն անվճար են, բաց լուսաբանման համար և անցկացվում են ոչ ֆորմալ մթնոլորտում։

Նախագծի շրջանակում արդեն կայացել է Wikimedia Germany-ի նախագահ Սեբաստիան Մոլեսկու և Rambler Internet Holding ընկերության նախկին գլխավոր կոմերցիոն տնօրեն, ivi.ru պորտալի հիմնադիր և բաժնետեր Աննա Զնամենսկայայի վարպետության դասընթացները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---