Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարևգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարևգևատրել է Մխիթար Գոշի մեդալով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Կապինոսին` պաշտոնավարման ժամանակահատվածում արդյունավետ գործունեության և փոխգործակցության համար: Հանրապետության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից տարբեր ոլորտներում Հայաստանում իրականացրած ծրագրերը, որոնք, նրա խոսքով, էական աջակցություն են ՀՀ կառավարության ծրագրերին և նպաստում են երկրում բարեփոխումների ընթացքին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահին` Հայաստանում իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և պետական կառավարման համակարգի, բնապահպանության, կրթության, ոստիկանության, պաշտպանության ու մի շարք այլ ոլորտներում ծրագրերի իրականացման և բարեփոխումների առաջմղման գործում քաղաքական կամքի դրսևորման համար:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սերգեյ Կապինոսին պարևգևատրել է Մխիթար Գոշի մեդալով՝ Հայաստանում ԵԱՀԿ սկզբունքների և արժեքների տարածման և ամրապնդման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---