Նիդեռլանդներից ու Մեծ Բրիտանիայից ժամանած փորձագետները կայցելեն ՀՊՄՀ ու ԵՃՇՊՀ![]() 31 հոկտեմբերի 2011 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀԲ-ի դրամաշնորհով բուհերում իրականացվում է փորձնական հավատարմագրման ծրագիր: Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամից հայտնում են, որ ծրագրի շրջանակներում փորձագիտական խմբերի այցերը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ սկսված են: Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև նոյեմբերի 4-ը: Միջազգային փորձագետները Նիդեռլանդներից և Մեծ Բրիտանիայից են: Դոկտոր Կլաաս վան Վեենը Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի պրոֆեսոր է, երկար տարիներ զբաղվել է ուսուցիչների և դասախոսների վերապատրաստման աշխատանքների կազմակերպման և որակի գնահատման հարցերով: Ռիչարդ Լուիսը Վաշինգտոնի համալսարանում հրավիրված պրոֆեսոր է եղել, նաև Բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախկին նախագահ: Այցից հետո արդեն փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը: ՀԲ-ի դրամաշնորհով փորձնական հավատարմագրման ծրագիրը կիրականացվի հանրապետության 14 բուհերում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |