Հայաստանը չպետք է իր թեկնածությունը հաներ ՄԱԿ ԱԽ ընտրություններում, կարծում է Վահան Հովհաննիսյանը![]() 31 հոկտեմբերի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է իր թեկնածությունը հանի ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի ընտրություններից՝ հատկապես իմանալով դրանց մասնակցելու Ադրբեջանի մտադրության մասին։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ընդդիմադիր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի՝ ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ ընտրվելը։ Նրա կարծիքով, Հայաստանի մասնակցության դեպքում ձայների լուրջ քանակություն Ադրբեջանից և Սլովենիայից կանցներ Հայաստանին։ «Եվ այստեղ կգործեր ամերիկա-եվրոպական ավանդական մոտեցումը։ Կհիշեին, որ այս երկու երկրները հակամարտության մեջ են, և ոչ մեկին կտան, ոչ մյուսին»,- ասել է Հովհաննիսյանը և հավելել, որ ցավոք սրտի Հայաստանն այդ պայքարում ակտիվ չի եղել։ Հովհաննիսյանը նաև նշել է, որ ՀՀԿ և ԱԳՆ ներկայացուցիչները հիմա փորձում են հասարակությանն ապացուցել, որ Ադրբեջանի ընտրությամբ Հայաստանին սարսափելի ոչինչ չի լինի։ «Դա սխալ է։ Դա անհանգստության լուրջ առիթ է, և ցավոք սրտի, շուտով մենք կտեսնենք դրա դառը պտուղերը»,- հայտարարել է Հովհաննիսյանը։ Ադրբեջանն առաջին անգամ պատմության մեջ ընտրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում Ադրբեջանը հավաքել է 155 ձայն: Վերջինիս հետ մրցող Սլովենիան հանել էր իր թեկնածությունը: Այդպիսով, գրանցվել էր միայն Ադրբեջանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |