ՀԴԿ առաջնորդն առաջարկում է Հայաստանի նախագահին առընթեր դաշինք ստեղծել![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ներքաղաքական վիճակը Հայաստանում այսօրվա դրությամբ բավականին լարված է և այդպես կշարունակվի մինչ առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Ըստ ՀԴԿ առաջնորդի, ՀՀԿ-ին այդպես էլ չհաջողվեց լուծել երկրի խնդիրները: Այդ համատեքստում նա նշել է, որ դրա պատճառն այն է, որ ՀԴԿ ձեռքերը կապված են, քանի որ հենց կոալիցիայում կան մարդիկ, որոնց դեմ պայքարել է պետք: «Այդ մարդկանց դեմ պայքարել է պետք, որպեսզի նրանք չզբաղվեն այսպես կոչված բարեգործությամբ, այլ բյուջեն համալրեն»,-ասել է նա: Այդ առնչությամբ Արամ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի նախագհին առընթեր դաշինք ստեղծել, որին կանդամակցեն քաղաքկան ուժերն ու փորձագետները: Ըստ նրա, այդ դաշինքի նպատակն է առաջիկա 2 տարվա համատեղ ծրագիր ներկայացնել, դուրս բերելու համար Հայաստանն առկա իրավիճակից: Ինչպես նշել է ՀԴԿ առաջնորդը, «ժամանակն է երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար ոչ ստանդարտ քայլեր ձեռնարկել»: Իր հերթին ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանն ասել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միշտ կողմ է եղել համագործակցությանը: Ըստ նրա, դրա ապացույցն են տարբեր միջոցառումներն ու կլոր սեղանները, կապված իշխանությունների նախաձեռնության հետ: Նա նաև չի համաձայնվել Սարգսյանի հետ այն առումով, որ ներքաղաքական վիճակը երկրում լարված է: Ըստ նրա, կարող է լոկ որոշ լարվածություն արձանագրվել նախընտրական պայքարի շրջանակներում: Սակայն, ըստ Սահակյանի, իրավիճակը երկրում կայուն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |