Սանկտ Պետերբուրգում ԱԴԾ աշխատակիցը հայի է սպանել![]() 31 հոկտեմբերի 2011 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատողին կասկածում են հայազգի անցորդի սպանության մեջ։ Այդ մասին հաղորդում է «Ֆոնտանկա.ru» գործակալությունը։ Նախնական տվյալներով, հոկտեմբերի 28-ի գիշերը Սրեդնեօխոտինսկի պողոտայում ԱԴԾ երկու աշխատակիցներ հարբած վիճակում ոտնձգություն են կատարել անցորդների նկատմամբ, իսկ մոտակա հանրակացարանում բնակվող Զվիադ Խաչատուրյանը կոպիտ պատասխանել է նրանց։ ԱԴԾ աշխատակիցները սկսել են ծեծել տղամարդուն, իսկ հետո նրանցից մեկը մի քանի անգամ կրակել է հայի գլխին։ Այդտեղով անցնող ոստիկանները ձերբակալել են կրակողին և նրա գործընկերոջը։ Խաչատուրյանին տարել են հիվանդանոց, բայց նա շուտով մահացել է։ «Ինտերֆաքս» գործակալության տեղեկատվության համաձայն վեճին մասնակցել է ևս մեկ տղամարդ, որը հանդես է եկել Խաչատուրյանի կողմից։ Նրա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |