Հայաստանի սպառողական շուկայում գներն աճել են 5,7 տոկոսով![]() 31 հոկտեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3 տոկոս գնաճ, այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գներն աճել են 0.3 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`0.9 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 0.1 տոկոսով: 2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.7 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`108.5 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը`103.9 տոկոս, ծառայությունների սակագներինը`102.0 տոկոս, իսկ հունվար-հոկտեմբերին 2010թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 108.3 տոկոս, 112.3, 103.2 և 103.8 տոկոս: 2011թ. հոկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1 տոկոս, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 106.1 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3 տոկոս, ծառայությունների սակագներինը՝ 103.9 տոկոս: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2011թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 0.1-0.9 տոկոս գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3 տոկոսով, հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |