Պիտեր Սեմնեբի. Ժողովրդավարական գործընթացը Հարավային Կովկասում առայժմ դոփում է տեղում

PanARMENIAN.Net - «Եվրամիությունը պետք է հետագայում ևս աջակցի պետական շինարարությանն ու ժողովրդավարացմանը Հարավային Կովկասի երկրներում»,- ասվում է Հարավային Կովկասում 2006-2011թթ. ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի «Հարավային Կովկասը ընդհանուր նույնականացման որոնումներում» խորագրով հոդվածում: Նրա խոսքով` նման քաղաքականության հիմնավորումն ակնհայտ է. արդյունավետ կառավարումը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն իրենք են անհրաժեշտ, սակայն դրանք նաև նախադրյալներ են ընդհանուր արժեքների հիման վրա Եվրոպական միության հետ ավելի սերտ հարաբերությունների համար: Սեմնեբին նշել է, որ այդ ժամանակից ի վեր Բրյուսելը ավանդ է ներդրել քաղաքական կայունացման մեջ` աջակցելով բարեփոխումներին երեք երկրներում: «Սակայն ժողովրդավարական գործընթացը Հարավային Կովկասում առայժմ դոփում է տեղում: Երեք երկրներում կառավարող կուսակցությունների և ընդդիմության միջև վստահելի քաղաքական երկխոսության և բարեխղճության բացակայությունը նախկինի պես բացասաբար է ազդում ներքաղաքական իրադրության վրա տարածաշրջանում: Հակամարտությունները խարխլում են նաև քաղաքական բարեփոխումների առաջխաղացման և տնտեսական զարգացման ուղղությամբ ջանքերը»,- նշել է նա: Ընդ որում, Սեմնեբին նկատել է, որ Բրյուսելը նաև ստիպված է եղել կառավարել Հարավային Կովկասի երկրների սպասելիքները, որպեսզի նրանց արդյունավետ գործընկերը լինի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---