Սվետլանա Գրիգորյանը պարգևատրվեց նաև Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով 31 հոկտեմբերի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը «Սփյուռքում հայապահպանության, Հայաստանում և Սփյուռքում հայ մշակույթի տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև 80-ամյա հոբելյանի առթիվ» պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Ա.Անդրեասյանն ընթերցեց նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Դուք հայ ժողովրդի դերասանական տաղանդն ու մեծությունը մարմնավորող այն անձանցից եք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերել են արվեստին` իրենց կերտած կերպարներով ներկայացրել դերեր, որոնք ընդգծում են մարդու հոգեկան պոռթկումները, ոգևորումն ու հիասթափությունը, սերն ու ատելությունը, հավատն ու հուսահատությունը, սպասելիքն ու կորուստը, կարոտն ու հիացումը` կոմիկականի հանդերձանքով` հանդես գալով որպես կյանքի փորձառության մի յուրօրինակ դպրոց, որն ուղղորդող նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր կարողանում են արվեստից դասեր առնել»: Մեդալը հանձնվել է հոկտեմբերի 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստուհու ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |