Կոնվերս բանկի «Շանսը» ժպտացել է Անահիտ Սարգսյանին![]() 31 հոկտեմբերի 2011 - 19:47 AMT PanARMENIAN.Net - «Կոնվերս Բանկ» ՓԲԸ 2011թ. մայիսի 10-ից հայտարարած «Շանս» դեպոզիտային ակցիայի առաջին խաղարկության հաղթող է դարձել Անահիտ Սարգսյանը, որը 750 հազ. դրամի դրամական պարգև է ստացել: Խաղարկության արդյունքներով, որի մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլն դրամ, ընդհանուր առմամբ դրամական պարգև են ստացել 6 ավանդատուներ, որոնցից մնացած 5-ը ստացել են 50 հազարական դրամ: Խաղարկությանը մասնակցում էին 46 ավանդատուներ, որոնք ակցիայի գործողության մեկնարկից` ընթացիկ տարվա մայիսից մինչև հունիսի 30-ը 50 հազ. դրամի չափով ավանդ էին ներդրել բանկում 6 ամիս ժամկետով: Ինչպես հաղորդել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ հաճախորդների սպասարկման մենեջեր Անի Խանոյանը, «Շանս» դեպոզիտի ավանդատուները հնարավորություն ունեն բացի կուտակվող տոկոսներից նաև լրացուցիչ դրամական պարգև ստանալ 750 հազ. դրամի չափով: Այս կապակցությամբ նա հավելել է, որ որքան շատ մարդ օգտվի «Շանս» ավանդից, այնքան շատ կաճի պարգևատրման դրամական գումարը: Հարկ է նշել, որ ակցիայի գործողության մեկնարկից ի վեր դրանից օգտվել են 430 ավանդատուներ: Ակցիայի համաձայն` ներդնելով նվազագույնը 50 000 ՀՀ դրամի ավանդ 6 ամիս ժամկետով` հաճախորդը հնարավորություն է ստանում մասնակցելու տարին 4 անգամ անցկացվելիք խաղարկությանը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1մլն ՀՀ դրամ և ավելի: Դեպոզիտային ակցիան կտևի մինչև 2013թ. մայիսի 10-ը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |