Հայաստանի դեսպանը Բուլղարիայի վերջին թագավորի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների հարցեր31 հոկտեմբերի 2011 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը հանդիպում է ունեցել բուլղարական «Կայունության և վերելքի ազգային շարժում» կուսակցության հիմնադիր, Բուլղարիայի վերջին թագավոր Սիմեոն Սաքսկուբորգոտսկու հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին: Բացի դրանից, դեսպանը Սաքսկուբորգոտսկու հետ մտքեր է փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |