Եկատերինա Սկորոբոգատովա. Facebook-ում օգտագործողների հետ պետք է ինտերակտիվ լինել31 հոկտեմբերի 2011 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած «Workshop Facebook» տեսասեմինարի ժամանակ Ռուսաստանում Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան պատմեց Facebook-ի այն գործիքների մասին, որոնք հարմար են օնլայն լրատվամիջոցների համար։ «Facebook-ը համարվում է լավ թրաֆիկ (այցելություններ) բերող սոցիալական ցանց։ Այն օգնում է հեշտությամբ մեծ քննարկումներ անցկացնել տարբեր թեմաների շուրջ։ Յուրաքանչյուր Facebook-յան հանրային էջ ունեցող լրատվականի համար կարևոր է այնպես վարել էջը, որ ավելի շատ օգտագործողների հետաքրքրի և մղի սեղմել «Like» կոճակը»,-ասաց Եկատերինա Սկորոբոգատովան։ Նրա խոսքով, հիմնական կարևոր գործիքներն են նախ Page-ը, ապա Plugin-ները, Գովազդը, ապա արդեն Վիճակագրությունը։ «Հանրային էջերը բրենդի և երկրպագուի շփումն են ապահովում։ Facebook-ում օգտագործողների հետ պետք է լինել ընկերական։ Իհարկե, որպեսզի մարդիկ կարդան ձեր գրառումները, պետք է կիսել ամենահետաքրքիր և գրավիչ նյութերը, պետք հաճախակի կիսել նկարներ և տեսանյութեր, որոնք ավելի շատ այցելություններ են բերում։ Պետք է փորձել ստեղծել վիրուսային էֆեկտ՝ գրել ավելի շատ իրական ժամանակում իրական իրադարձությունների մասին»,-նշեց Եկատերինա Սկորոբոգատովան։ Նա խորհուրդ է տալիս հանրային էջում լինել ինտերակտիվ, բացի նյութեր կիսելուց, հրապարակելուց, խոսել օգտագործողների հետ, հարցադրումներ անել, հումորային տարրեր օգտագործել, լինել պարզ և հասկանալի։ Եկատերինա Սկորոբոգատովայի խոսքով, Facebook-յան ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջինում յուրաքանչյուր հրապարակված լինք բերում է 1-2 այցելություն (click): Եկատերինա Սկորոբոգատովան խորհուրդ տվեց սեփական կայքերին պարտադիր ավելացնել «Like» կամ «Recommend» կոճակները։ Դրանք տեղակայել նյութերի վերնագրից հետո, քանի որ օգտագործողը միշտ չէ, որ մինչև վերջ է կարդում և տեսնում վերջում տեղակայված կոճակը։ «Կոճակների՝ երևացող լինելու համար անհրաժեշտ է թողնել որոշակի ազատ տարածություն։ Բացի դրանից օգտագործողների գլխավոր նկարներով՝ դեմքերով, կոճակները ավելի են ստիպում ընթերցողին սեղմել կոճակը և կիսել նյութը։ Ցանկալի է «Like»-ը սեղմելիս տեսնել նաև մեկնաբանություն անելու հնարավորությունը։ Պետք չէ շատ կոճակներ օգտագործել՝ առավելագույնը 3 հատ»,-ավելացրեց նա։ Նա խորհուրդ տվեց նաև օգտագործել այլ Plugin-ներ, ինչպիսիք են օնալայն հեռարձակման համար նախատեսված փլագինը կամ նյութերի տակ մեկնաբանություններ թողնելու փլագինը, որի մոդեռատորական հնարավորության միջոցով կարելի է առանձնացնել կոնկրետ բառեր (անցանկալի, վիրավորանք պարունակող), որոնք չեն հրապարակվելու։ Մոսկվայում անցկացվող «Workshop Facebook» տեսասեմինարին միաժամանակ միացել էին 7 քաղաք՝ Պետերբուրգ, Թբիլիսի, Երևան, Տոմսկ, Կիև, Քիշնև, Աստանա։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Պետրակով․Ակնկալում եմ, որ Սլովենիայի հետ հանդիպմանը լավ ստուգողական խաղ ցույց կտանք «Որևէ դժգոհություն չունեմ տղաներից»,–ասել է նա Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա |