Հայագետն առաջարկել է վերացնել հայոց լեզվի 2 տարբերակների մեջև առկա տարբերությունները![]() 31 հոկտեմբերի 2011 - 20:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Մոնրեալի Մաքգիլ համալսարանի գերմանագիտական ուսաումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր, հայագետ Դորա Սաքայանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանության, կրթական հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Հայագետն անդրադարձավ դեռևս անցյալ տարի կայացած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին հայերենի երկու տարբերակների արտասանական տարբերությունները վերացնելու ուղղությամբ իր կատարած առաջարկներին` նշելով, որ հայոց լեզվի երկու հատվածների միասնականացումն անհնարին է առանց «աբեղյանական» ուղղագրության վերանայման: Նախարարը Սաքայանին առաջարկել է պատրաստել տեղեկանք` մանրամասն ներկայացնելով բոլոր հիմնավորումները հայոց լեզվի երկու տարբերակների միջև գոյություն ունեցող ուղղագրական տարբերությունների վերացման վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |