Արմեն Գևորգյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է «Հազարամյակի մարտահրավեր» նախագծի արդյունքները31 հոկտեմբերի 2011 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հոկտեմբերի 31-ին ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Չ. Ջեթինդերը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ա. Ռասինը, ինչպես նաև ՏԿ նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք: Անդրադառնալով ԱՄՆ կառավարության հետ համագործակցության օրակարգային հարցերին` Արմեն Գևորգյանը նախ շնորհակալություն հայտնեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ծրագրերի համար, որոնց շնորհիվ հնարավոր եղավ մեծամասշտաբ աշխատանքներ իրականացնել ենթակառուցվածքների, հատկապես` ոռոգման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև ամերիկյան իշխանությունների աջակցությունը տարածքային կառավարման համակարգի կատարելագործման հարցում: Դեսպանն իր հերթին նշված ուղղություններում արդյունավետ և կառուցողական գործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց ինչպես կառավարության, այնպես էլ ՏԿ նախարարության հետ: Նա նույնպես դրական գնահատեց «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում կատարված աշխատանքները:
Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |