ՀՀԿ-ն Տարոն Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության Խորհուրդն իր նիստում, որը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որոշել է Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել նախկին փոխքաղաքապետ, ներկայումս` քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանին: Ինչպես հաղորդել է կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նախագահը գործադիր մարմնի անունից Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել, որը միաձայն ընդունվել է: Ինչ վերաբերում է ժամկետներին, թե երբ տեղի կունենա քվեարկությունն Ավագանու խորհրդում, ապա, Շարմազանովի խոսքով, այն տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում: «Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կարապետյանն իր հրաժարականը հիմնավորել է այլ աշխատանքի անցնելով և անձնական պատճառներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |