2011 թվականին աճել է ՃՏՊ-ների, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների քանակը

2011 թվականին աճել է ՃՏՊ-ների, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների քանակը

PanARMENIAN.Net - 2011 թվականի անցած 10 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում պետական հաշվառման է վերցվել 1866 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 249 և մարմնական վնասվածքներ է ստացել 2734 մարդ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը։

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների քանակը աճել է 254-ով, զոհերի թիվը 24-ով և վիրավորների թիվը 531-ով։ Այստեղ խոսքը պետական հաշվառման ենթակա պատահարների մասին է, երբ կա զոհ կամ վիրավոր։ Նյութական վնասով միայն Երևան քաղաքում գրանցվել է 5285 պատահար։ Անցյալ տարի ողջ հանրապետությունում գրանցվել էր ընդամենը 4000 նման պատահար»,- հավելեց Նորիկ Սարգսյանը։

2011 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 20403 մեքենա, որը կրկնակի ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ըստ բանախոսի, նաև դա է պատճառը, որ աճել է մարմնական վնասվածքների թիվը. «Ինչքան էլ փորձում ենք պահպանել նույն վարչարարությունը, այս տարի պատկերը փոխվել է։ 2 տարի շարունակ ունեինք պատահարների թվի նվազում, այս տարի՝ աճ»։

3  01.11.11 - Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանի ասուլիսը
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---